Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա և իր հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր։
«Այս ամիս Ռիադում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Մենք մասնակցելու ենք այս գագաթնաժողովին: Հաջորդ շաբաթ մենք կայցելենք նաև Ուզբեկստան: Սրանք շատ կարևոր այցեր են ամենակարևոր պահին: Վերջում կժամանի Իրանի նախագահ Ռաիսին: Այս ամսվա ընթացքում մենք հանդիպում կունենանք նրա հետ: Մինչ այսօր ես և իմ ընկերները բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր գործընկերների հետ»,- Աստանայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։