ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։