Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։
«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։
Կրկին հորդորում ենք Ձեզ՝
- մի՛ բացեք կասկածելի հղումները,
- մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ,
- արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk),
- տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք. պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։