ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, որի արդյունքում կորոշվի Ներկայացուցիչների պալատի և մասամբ Սենատի նոր կազմը: Քվեարկության ընթացքում կբաշխվեն Ներկայացուցիչների պալատի 435 և Սենատի 35 տեղերը:
Բացի դրանից, 36 նահանգում տեղի կունենա նահանգապետի ընտրություն, ինչպես նաև կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն և պետական ու մունիցիպալ մակարդակի հանրաքվեներ:
Քվեարկության արդյունքում կորոշվի, թե Հանրապետական կուսակցությանը կհաջողվի պահպանել մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատում, թե Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը: Ներկայումս Հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատը: