News Image

Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են 2 երկրի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Share