ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:
Չախոյանը նշել է, որ կատակ չի եղել հայտարարությունն այն մասին, որ ընտրակաշառք բաժանողների թաթիկները կտրելու են:
«Օրը ցերեկով բաեցիաբաց տեսախցիկների առաջ նստել, ընտրակառք են բաժանում, հիմա էլ վայնասուն են դրել: Թույլ չենք տա գնել ու վաճառել ՀՀ քաղաքացուն»,- ասել է Չախոյանը: