ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:
Ժամը 20:00-ին ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։
Ֆերիկ համայնքում ընտրողների մասնակցությունը կազմել է 57.06 տոկոս, Թումանյանում՝ 59.96 տոկոս, Լերմոնտովոյում՝ 35.29 տոկոս, իսկ Արզնիում՝ 45.20 տոկոս։