News Image

Եթե Ադրբեջանն իրոք ուզենար, որ մենք փոխեինք Սահմանադրությունը, արդյո՞ք Ալիևը դրա մասին ամեն օր կխոսեր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոսաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պարտադրանքով:

«Հարց 1. Եթե Ադրբեջանն իրոք ուզենար, որ մենք փոխեինք մեր Սահմանադրությունը, արդյո՞ք Ալիևն ու Հաջիևը դրա մասին ամեն օր հրապարակային կխոսեին։

Հարց 2. Ալիևն ու Հաջիևը ապուշ չեն, շատ լավ հասկանում են, չէ՞, որ որքան իրենք հրապարակային խոսեն Սահմանադրություն փոխելու մասին, այնքան կնվազի Սահմանադրությունը կփոխելու հավանականությունը»,- գրել է նա:

Share