News Image

Մեծ պատիվ է արժանանալ Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանին. Միրզոյան

«Մեծ պատիվ է արժանանալ Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանին արժանանալուն:

«Այն ընդունում եմ որպես մեր համատեղ անցած ճանապարհի և արձանագրած ձեռքբերումների գնահատանքի արտահայտություն, միաժամանակ՝ որպես նոր պատասխանատվություն և հանձնառություն՝ շարունակելու ջանքերը մեր պետությունների միջև գործընկերության հետագա խորացման և ամրապնդման ուղղությամբ»,- հավելել է նա:

Էստոնիայի ԱԳՆ 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան նախարար Միրզոյանին շնորհել է Էստոնիայի ԱԳ նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան։

Share