News Image

Ջեյմս Դի Վենսը նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին՝ փորձելով վերսկսել բանակցություններն Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ:

Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նրանց տեղեկություններով՝ Վենսն այդ քայլին է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ փոխնախագահը ցանկանում է պարզել, թե արդյոք Թեհրանը և Վաշինգտոնն ունե՞ն բավարար շփման կետեր, որոնք թույլ կտան առաջարկել Թրամփին առաջիկա շաբաթներին չվերադառնալ մարտական գործողություններին:

The Wall Street Journal-ը նշում է, որ Վենսի ուղարկած նամակը խաղաղության կոնկրետ առաջարկներ չի պարունակել:

Share