«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, երբ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարձակվել էին ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող իշխող խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա:
«Հրահանգն իջեցված էր՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության տղամարդիկ պետք է կռիվ հրահրեին, կանայք՝ նկարահանեին»,- գրել է նա: