News Image

Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասին

«Ջրին, կլիմային և կենսաբազմազանությանն ուղղված միջազգային համակարգումը հատուկ կարևորություն ունի վերջին 25 տարիների ընթացքում»:

Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր խոսքում ասել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ընդգծելով, որ Տաջիկստանը զգալի ներդրում է ունեցել ջրի և կլիմայի համաշխարհային օրակարգում միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով:

Այս համատեքստում անդրադառնալով ջրային ռեսուրսներին՝ Ռահմոնը կարևորել է սառցադաշտերի, ձյան ծածկույթի և կրիոոլորտի այլ բաղադրիչների ուսումնասիրությունը:

«Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել: Սառացադաշտերի պահպանումը և սառցոլոտի ուսումնասիրությունը համաշխարհային նշանակության խնդիրներ են: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է գիտական հետազոտությունների և համակարգված միջազգային գործողությունների ամրապնդումը»,- ասել է նա:

Ըստ Տաջիկստանի նախագահի՝ կենսաբազմազանության պահպանումը կարող է երկարատև արդյունքների հանգեցնել, եթե քաղաքական կամքը հիմնված է գիտական իմացության, ֆինանսական ռեսուրսների, տեխնոլոգիական կարողությունների, արդյունավետ մոնիթորինգի և համագործակցության վրա:

Share