Դատարանը բավարարել է դատախազների միջնորդությունը և որոշել ևս 3 ամսով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը:
Մինչդեռ Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել էր Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտ, համաձայն որի՝ խուլիգանության մեղադրանքով Վարդան Ղուկասյանն արդարացվել էր, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել:
Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի համար մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։