«Սինգապուրը որպես օրինակ է բերվել, որովհետև լրագրողներն ու հանրությունը շատ են սիրում զուգահեռներ տանել և Հայաստանը համեմատել Սինգապուրի հետ»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
«Երբ մենք փորձում ենք զուգահեռներ տանել կենսաթոշակի և պետական համակարգի աշխատողների աշխատավարձի միջև, եկեք այդ զուգահեռները տրամաբանորեն տանենք, եթե բարձրացել են կենսաթոշակները, և թոշակառուները ստացել են անվճար առողջության ապահովագրություն, հետևաբար տրամաբանական է, որ պետք է բարձրանա նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձը:
Մեր հանրությունը, մեր լրագրողները, և մեր հարգելի գործընկերները շատ են սիրում Հայաստանը համեմատել և զուգահեռներ տանել Սինգապուրի հետ, բայց նախ պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատավարձը հաստատ 300,000 դոլար չէ, այս դեպքում արդյո՞ք պետք է զուգահեռ տանել Սինգապուրի հետ, թե ոչ: Ես կարծում եմ, որ պետք է ձգտել հասնել դրան, բայց թերևս այս փուլում զուգահեռներ տանել Սինգապուրի և Հայաստանի միջև, այդքան էլ ազնիվ չէ
Պետք է նշեմ, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ»,- հավելել է Չախոյանը:
Նրա խոսքով, քանի դեռ վարչապետը 300 հազար դոլար աշխատավարձ չի ստանում՝ ինչպես Սինգապուրում է, պետք չէ զուգահեռներ տանել Սինգապուրի հետ: