News Image

Օվերչուկն ու Գրիգորյանը հանդիպում են ունեցել, քննարկել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցեր

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր:

Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը և համաձայնել են շարունակել շփումները քննարկվող թեմաների շուրջ», - հայտարարել է նախարարների կաբինետը։

Share