News Image

Մենք ասում ենք՝ եկեք գնանք և ժողովրդին ասենք՝ դու որոշիր անկախության հարցը, դուք ասում եք՝ թույլ չենք տա

«Այստեղ մենք ունենք համաձայնություն, որ նոր Սահմանադրությունը խաղաղության մասին է, անկախության մասին է, ինքնիշխանության մասին է, ՀՀ-ի հարատևությունը ապահովելու մասին է, և մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եկեք գնանք և ժողովրդին ասենք՝ դո՛ւ որոշիր անկախության հարցը, դո՛ւ որոշիր, քեզանից բացի՝ որևէ մեկը չի կարող որոշել անկախության հարցը»:

Այս մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 20-ի նիստին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանւ հայտարարության, թե Սահմանադրությունը փորձ է արվում փոխել Ալիևի պահանջով ու կա վտանգ, որ դա կարող է այլ պետությունների համար կանաչ լույս լինել, որ իրենք էլ ամեն մեկը գտնեն մի բան, որ իրենց խանգարում է, գան, նույն պահանջը դնեն, այնինչ խոսքն անկախության մասին է:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը արձագանքել է, որ համաձայն է ընդդիմադիր ուժի պատգամավորի հետ, թե գործընթացը անկախության մասին է:

«Այստեղ մենք ունենք համաձայնություն, որ նոր Սահմանադրությունը խաղաղության մասին է:

Բայց դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ ո՛չ, մենք թույլ չենք տա, որ ժողովուրդը որոշի անկախության հարցը, և այստեղ է, որ դուք ձեզ մատնում եք, որովհետև ձեր քաղաքականության գենետիկ կոդի մեջ միշտ դրված է եղել, որ ՀՀ ժողովրդի անկախության հարցը ՀՀ ժողովուրդը չէ, որ պետք է որոշի, ուրիշ տեղ պետք է որոշվի անկախության հարցը: Ու այստեղ է, այո՛, հայեցակարգային տարբերությունը, որ մենք ասում ենք՝ ՀՀ անկախության հարցը, ժողովո՛ւրդ ջան, դո՛ւք որոշեք, դուք ասում եք՝ ո՛չ, ՀՀ անկախության հարցը ժողովուրդը չէ, որ պետք է որոշի»,- ասել է Կոնջորյանը:

Share