News Image

Ա կետից Բ կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը՝ Երևանի խցանումների մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին:

Նա նկատել է, որ Երևանը արագ տեմպերով զարգանում է, աչքդ որ կողմ թեքում ես, նոր շենքեր են վեր խոյանում, նոր թաղամասեր հիմնադրվում, մայրաքաղաքը շինարարական բում է ապրում:

«Բայց Երևանում Ա կետից Բ կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ»,- ասել է Աննա Հակոբյանը, ապա հարցադրում արել, թե ինչ անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության և մեքենաների, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա:

Նա նաև խոսել է այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ նախատոնական օրերը մեկնարկեն:

Share