Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության փոխնախագահ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Վարչության որոշմամբ դեկտեմբերի 13-ին կայանալիք Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գրիգորի Երանոսյանը: