News Image

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

  • Վայքում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները. 18 տեղամասերի արդյունքներով՝ 96.11% կամ 4186 ձայն,
  • Արմավիր համայնքում՝ 29 տեղամասերի արդյունքներով՝ 96.07% կամ 13 395 ձայն,
  • Գառնիում՝ 9 տեղամասի հաշվարկներով՝ 94.23%՝ 3235 ձայն,
  • Վարդենիսում՝ 39 տեղամասի արդյունքներով՝ 93.78 տոկոս՝ 9 530 քվե,
  • Գորիսում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ 93.57%՝ 13 959 ձայն,
  • Ջերմուկում՝ 5 տեղամասերի արդյունքներով՝ 92.76%՝ 2615 ձայն,
  • Ախուրյանում՝ 38 տեղամասերի հաշվարկներով՝ 92.34% կամ 10 838 ձայն,
  • Հրազդանում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ 90.82%՝ 17 195 ձայն:
  • Ստեփանավանում 21 տեղամասի արդյունքներով՝ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,54 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում է հայտնվել «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոսով՝ 2609 ձայնով։
  • Եղեգնաձորում 30 տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 48.06 տոկոս՝ 7382 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46.86 տոկոս՝ 7197 ձայն:
Share