Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորված հարաբերությունների ընթացքի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։
Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։