ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդիպում է անցկացրել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Զրույցի ընթացքում համաշխարհային կազմակերպության ղեկավարը ողջունել է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
«Գլխավոր քարտուղարը հանդիպել է Աբբաս Արաղչիի՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում շարունակվող հակամարտության շուրջ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում և ուղղված են հակամարտության ավարտին»,- ասվում է Գուտերեշի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաև հակամարտության կողմերին կոչ է արել շարունակել հակամարտության կարգավորման փորձերը և բանակցությունների միջոցով լուծել առկա տարաձայնությունները։