News Image

Ինչպիսի որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման վրա

Ինչպիսի որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա:

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, այն ապացուցել է իր փոխշահավետությունը։

Այլ պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ մշտապես աճում է»,- ասել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։

Share