«Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը»:
Այս մասին խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»,- ասել է նա: