Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն արձագանքել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցին՝ նշելով՝ դեռ անհայտ է նման սցենարը:
«Դա հնարավոր սցենարներից մեկն է, բացի այդ էլ՝ ես չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ է լինելու, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության մասով, էնպես որ դա հետագայում քննարկման ենթակա է։
Քայլերի մասով վարչապետն էլ է ասել, որ մենք՝ որպես կառավարող կուսակցություն, չափազանց զգույշ պետք է լինենք այս առումով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի նոր, պետականամետ ընդդիմություն ձևավորվի, որովհետև մեր ձեռքով նմանատիպ ընդդիմություն ձևավորելը նախևառաջ շատ վատ միտք է, քանի որ մենք կունենանք ընդդիմություն, որը ձևավորված է իշխանության կողմից։
Դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ քաղաքական համակարգի հետ»,- ասել է Ալեքսանյանը։
«Ռիսկը միանշանակ կա, ու վարչապետն էլ ասաց, որ գուցե ակտիվ քայլեր առհասարակ չպետք է ձեռնարկել, այլ ընդամենը խրախուսել վերբալ մակարդակում, որ ձևավորվի նման ընդդիմություն»,- նշել է նա։