News Image

Ընդդիմության սիրտը Եվրոպա է ուզում, բայց միայն քաղաքակրթորեն, այ տնտեսական առումով՝ կանխատեսելի պետք է լինի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մյուս պատգամավորների վերջին հայտարարություններին՝ առնչվող եվրոպական ինտեգրման հարցում ՀՀ առաջընթացին:

«Առավոտյան դիտում էի Հայաստան ժամանած երկրների ղեկավարների դիմավորման արարողությունը և հրճվում՝ ինչքան լավ է, որ մեր հարևանները, արևելքի և հարավի ժողովուրդները մեզ հյուր են եկել։

Նրանք ոչ միայն մեր վրա քաղաքակրթորեն ահռելի ազդեցություն ունեցած ժողովուրդներ են, այլ նաև կարևոր գործընկերներ ապագա աշխարհակարգում։ Ամբողջ աշխարհի ուշադրության մի մեծ մասը սևեռված է դեպի Կենտրոնական Ասիա և «Գլոբալ Հարավ»։

Մեկ էլ տեսնեմ՝ Նարեկ Կարապետյանը էլի քաղաքակրթական դեգերումների մեջ է ընկել։ Ընդդիմության սիրտը Եվրոպա է ուզում, բայց միայն քաղաքակրթորեն, այ տնտեսական և ռազմական առումով Հայաստանը պետք է «կանախտեսելի» լինի ավանադական-ռազմավարական-աշխարհաքաղաքական չգիտեմինչ»,- գրել է Կարապետյանը:

Share