News Image

Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի

ՀՀ վարչապետի կողմից ստացվող մրցանակների տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Մասնավորապես, ՀՀ վարչապետը «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացել էր 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակ, որի բյուջետավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ: Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա է անհրաժեշտություն՝ ապահովելու նաև Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի ունեցած Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի կատարումն ու առանձնացված հաշվառումը։

Որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ հնարավորություն տալով Վարչապետի կողմից ստացված Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի և հետայսու ստացվող մյուս դրամային (այդ թվում՝ արտարժութային) մրցանակային միջոցների (այդ թվում՝ օրենքով սահմանված դրամական արտահայտմամբ նվերների) ավանդադրումը` որոշման հիմքով բացված արտաբյուջետային ավանդային հաշվի միջոցով։

Share