News Image

Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ

«Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ ծովի մակարդակից 2350 մ բարձրության վրա արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է»:

Նման հրապարակում է արել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու տեղեկացրել, որ դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար։

Սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Share