ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։
Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- ասվում է գրառման մեջ։