News Image

Զգուշացում. կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը. ինչ է հարկավոր անել

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

«Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

  • Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
  • Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
  • Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
  • Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
  • Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած զգուշացման մեջ:

Share