News Image

Կարեն Ասլանյանը գլխավորում է աշխարհի ըմբիշների վարկանիշային աղյուսակը

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը։

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է: Կարենն առաջադիմել է 39 տեղով։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգի 4-րդ հորիզոնականում է: Թադևոսյանը բարձրացել է 32 հորիզոնական:

Աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգի 3-րդ համարն է: Նա առաջադիմել է 32 տեղով:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պահպանել է 2-րդ հորիզոնականը:

Share