News Image

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան

«Մեր խոսույթը և մեր քաղաքական դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք մեր ներքին օրակարգերը արտաքին պերիմետրում ու դրանից դուրս չենք քննարկում»:

Այս մասին ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, թե ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իր լավատեսությունը շարունակաբար աճում է։

«Առաջիկայում կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, ասել էի մինչև տարվա վերջ, բայց նոյեմբերին կհրապարակվի»,- նշել է վարչապետը:

Share