News Image

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է:

Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի:

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին:

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա. Ո.-ն, Ա. Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Share