«Կրակեի՞ն, սպանեի՞ն»:
Այսպես է ճեպազրույցի ժամանակ արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։
«Մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա ու հավելել, թե աշխարհում չկա այդպիսի մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։
Վարչապետը հայտարարել է, որ հովվին կվերադարձնեն Ադրբեջան։
ԱԱԾ հաղորդագրության համաձայն, 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: