News Image

TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահի ստորագրմանը. ԱԺ-ն վավերացրել է այն

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու մասին նախագծեր:

Խորհրդարանը վավերացրել է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Ըստ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակում:

Նախագիծն ընդունվել է 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման համար։

Share