«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ում մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին:
Իսկապես, կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են սահմանված, դե իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակներում», - պարզաբանել է Պեսկովը։
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում կայացնել Հայաստանին զրկելու կազմակերպությունում ձայնի իրավունքից: