News Image

Մեծ պատիվ է, և բնականաբար G20 գագաթնաժողովին ես կմասնակցեմ. Փաշինյան

«Հայաստանը հրավիրվել է մասնակցելու մեծ 20-յակի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին՝ Մայամիում»:

Այս մասին տեղեկությունը ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ պատիվ է, և բնականաբար, այո՛, ես կմասնակցեմ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, թե Ադրբեջանը նույնպես հրավիրված է մասնակցելու գագաթնաժողովին։

Ամերիկայի 250-ամյակի առթիվ Միացյալ Նահանգները հյուրընկալում է 2026 թվականի G20 գագաթնաժողովը Մայամիում: Այս տարվա հրավիրյալ երկրների թվում է նաև Հայաստանը:

Share