News Image

Վարչապետը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը, իսկ նրանք դեմ են Փաշինյանի պաշտոնավարման ավարտին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված և Կառավարության նիստում կրկնած առաջարկին:

«Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը և հանրությանը։ Անկրկնելի առաջարկ։

Ըստ էության, մարդն ասում է. եկեք ժողովրդին Սահմանադրության մասին հարցնենք ու, անկախ պատասխանից, ես կգնամ թոշակի։

Հիմա ռուսամետ ընդդիմությունը, փաստորեն, դեմ է ոչ միայն ժողովրդի կարծիքը հարցնելուն, այլև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել էր՝ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։

Share