«Հայաստանի Հանրապետությունն այսօր առերեսվում է շուրջ 1,000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանց շուրջ 777-ը անհայտ կորած են համարվում դեռ 90-ականների սկզբից»:
Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին:
«Այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։
Դուբլինում տեղի ունեցած քննարկումներին մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները»,- ասել է Փաշինյանը: