News Image

ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին:

Այս մասին հայտնել են Ծանրամարտի ֆեդերացիայից։

«75 կգ Գոռ Սահակյան-դեկտեմբերի 10՝ ժամը 18:00
95 կգ՝ Արա Աղանյան-դեկտեմբերի 14՝ ժամը 18:00
110 կգ՝ Գարիկ Կարապետյան- դեկտեմբերի 15՝ ժամը 15:30

Չինաստանի Նինբո քաղաքում կայացած Աշխարհի առաջնությունից սկսած՝ մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Այս մրցաշարում ևս 8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Share