Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նյու Յորքում հանդիպել է Philips ընկերության փոխնախագահ, կառավարությունների հետ կապերի և հանրային հարցերի գլոբալ ղեկավար Յան-Վիլեմ Սխեյգրոնդի հետ:
«Հանդիպմանը քննարկել ենք բուժհաստատությունների արդիականացմանն ու վերազինմանն ուղղված մեր ընթացիկ ծրագրերը, համագործակցության հնարավորությունները, մասնավորապես ճառագայթային ախտորոշման ոլորտում։ Հանդիպմանը ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։