News Image

Ռուս-Ուկրաինական պատերազմ. Ռուսական հրթիռների հարվածների հետևանքով տասներկու մարդ զոհվել է

Ռուսաստանը ավիահարվածների ալիք է սկսել Ուկրաինայի քաղաքների, այդ թվում՝ Կիևի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։

Պաշտոնյաները հայտնել են, որ տասը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է հարձակման հետևանքով, որը հարվածել է կենտրոնական Ուման քաղաքի բնակելի շենքին:

Իսկ Դնեպր քաղաքում սպանվել են մի կին և նրա երեք տարեկան դուստրը, ըստ տեղի քաղաքապետի։

Պայթյուններ են գրանցվել նաև Կրեմենչուկ և Պոլտավա քաղաքներում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բնակելի շենքը 10 բնակելի շենքերի թվում է, որոնք վնասվել են Ումանում։ Պետական փրկարար ծառայությունը հայտնել է, որ քաղաքում սպանված երեխան ծնվել է 2013 թվականին, ևս 11 մարդ հիվանդանոցային բուժման կարիք ունի։

Զելենսկին ասել է, որ հարձակումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի դեմ անհրաժեշտ է ձեռնարկել հետագա միջազգային գործողություններ:

«Չարիքը կարելի է կանգնեցնել զենքով. դա անում են մեր պաշտպանները: Եվ դա կարելի է կանգնեցնել պատժամիջոցներով. գլոբալ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն», - ասել է նա թվիթերում:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ դա ռուսական առաջին հրթիռային հարձակումն է մայրաքաղաքի վրա վերջին 51 օրվա ընթացքում։

Մայրաքաղաքում խաղաղ բնակիչների զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:

23 հրթիռներից 21-ը և երկու հարձակողական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ասվում է պաշտոնատար անձանց Telegram հաղորդագրությունների ծառայության հրապարակման մեջ:

Թարգմանությունը՝  Խոսնակ լրատվականի

Share