News Image

Աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար

«Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձրլեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում Գետիկ գետ ենք բաց թողել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ։

Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։

Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։

Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Share