News Image

Պուտինը և Փաշինյանը կքննարկեն անվտանգության հարցեր և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն անվտանգության հարցեր և հանրապետությունում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայությունը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվա-Երևան հարաբերությունները, չնայած առկա դժվարություններին՝ ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ։ Առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը կլինի նաև Հայաստանի հետագա ինտեգրացիոն ուղին և եվրոպական ու եվրասիական ուղիների միջև ընտրությունը։

Share