News Image

Ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց անձնագրերի ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան. նախարարի պարզաբանումը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց տրվող նոր անձնագրերում ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան։

«Հիմա ICAO-ն ընդհանուր առմամբ ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսվում է, և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր։ Կարող ես պետությունը նշել, կարող ես քաղաքը կամ բնակավայրը նշել։ Սրա կողքին մենք ունենք ISO ստանդարտ, որով հաստատված է միջազգայնորեն ճանաչված տեղանունների բավականին մեծ ցանկ, և այս տրամաբանությունը ևս աշխատում է։

Հիմա մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով նույն ICAO-ի փորձագետների հետ կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները։ Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ թե կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների՝ միջազգային ստանդարտներով չնշված լինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- նշել է նա։

Share