News Image

Մենք կերտելու ենք թուրքական դար․ Էրդողանը նախընտրական խոստումներ է տալիս

Ինֆարկտ ստացած Ռեջեփ Թայիփ Էրդողանի սոցիալական էջերը շարունակում են աշխատել, նախընտրական խոստումները և բարեփոխումները ներկայացնում են նախագահի աշխատակիցները․

<<Երեկ մեր երկիրը վայելեց 60 տարվա հերթական երազանքը իրականություն դարձնելու փառքը: Միջուկային վառելիք ենք բերել Աքքույու էլեկտրակայան։ 

Թուրքիայի միջուկային էներգիայի ճանապարհորդությունը սկսվել է 1956թ հանգուցյալ Մենդերեսի ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, ինչպես մնացած բոլորը զարգացման քայլերը, սա նույնպես մայիսի 27-ի հեղաշրջման հետ է կապված։ 70-ականների վերջին մի եվրոպական երկրի հետ էլեկտրակայանի կառուցման նախագիծը հաջողությամբ չպսակվեց, որովհետև ցավոք 100 մլն դոլար կարողացան գտնել: Ցավոք, հանգուցյալ Օզալի անկեղծ ջանքերը չհասան իրենց նպատակին։ Մեր երկիրը միայն դրա համար ժամանակ չկորցրեց. Թուրքիան միլիարդավոր դոլարներ է վճարել էներգիայի ոլորտում՝ զրկվելով միլիարդավոր դոլարների ռեսուրսներից։ Ամենից առաջ կորսվեց կարևոր հնարավորություն էներգամատակարարման անվտանգության և մեր անկախության առումով։ Այսպիսով մենք փոխեցինք այս վատ բախտը 2010 թվականին ստորագրած պայմանագրով։

Չնայած խոչընդոտներին և զրպարտություններին, մենք մեր երկիր բերեցինք կանաչ էներգիայի տեխնոլոգիան, որը զարգացած երկրները տարիներ շարունակ օգտագործում էին: Երբ Աքքույուի ԱԷԿ-ը գործի ամբողջ հզորությամբ, այն տարեկան կարտադրի 35 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ բավարարելով մեր երկրի էլեկտրաէներգիայի սպառման 10 տոկոսը, ինչպես նաև կարևոր դեր կունենա միջուկային էներգիայի ոլորտում մեր որակյալ մարդկային ռեսուրսների բարձրացման գործում:

Դուք մեր աչքի լույսն եք, դուք մեր հույսն եք։ Մենք սիրում ենք ձեզ, վստահում ենք ձեզ, տեսնում ենք ձեզ որպես մեր լուսավոր ապագայի ճարտարապետներ։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ համար, քանի դեռ չենք կերտել թուրքական դարը>>.

Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի

Share