News Image

Էրդողանը բռնաճնշումների միջոցն է ընտրել վերընտրվելու համար

Թուրքիայի հանրության մեծամասնությունը կարծում է, որ գալիք ընտրությունները Թուրքիայի պատմության ամենակարևոր դրվագներից է լինելու:

Ըստ Ադրբեջանի որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի սահմանադրությունը խոսքի ազատության այնպիսի սահմանափակումներ է կիրառում, ինչը ընտրությունների օրը պետությունը կօգտագործի այդ սահմանափակումները ընտրատեղամասերի լուսաբանումը կանխելու, կալանավորումներն ու ձերբակալությունները արդարացնելու համար:

 

«Հավանական է, որ ինտերնետը կանջատվի, կայքերն ու Twitter-ի հաշիվները արգելափակվեն»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում նշել է  Լրատվամիջոցների և իրավունքի ուսումնասիրման ասոցիացիայի համատնօրեն Բարիշ Ալտինտաշը:

 

Ապատեղեկատվության մասին օրենքում ամենավիճահարույց փոփոխություններից մեկը Թուրքիայի քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի փոփոխությունն էր։ Փոփոխության մեջ նշվում է, որ երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող կեղծ տեղեկություններ տարածելու համար մարդիկ կարող են ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով։ Օրենքը հստակեցնում է, որ հանցագործություն համարվելու համար կեղծ տեղեկատվությունը պետք է կապված լինի «ներքին և արտաքին անվտանգության, հասարակական կարգի և երկրում ընդհանուր դրության հետ»։

 

Միևնույն ժամանակ, Թուրքիան ունի դատական ​​համակարգի անկախության ցածր մակարդակ, դատավորների մեծ մասը նշանակվում են նախագահի և խորհրդարանի կողմից, որտեղ գերակշռում են Էրդողանի կուսակցությունը և դաշնակից կուսակցությունների կոալիցիան: Սա նաև նշանակում է, որ դեռ չկայացած ընտրությունները պլանավորվում է անցկացնել կեղծիքով ու բռնությամբ:

 

Թուրքիայի իշխանությունները ցանկացած քննադատություն որակում են ինչպես սադրանք: Այդպես էին անվանում նաև երկրաշարժից հետո իրենց քննադատող քաղաքացիներին:

Հիմա մնում է սպասել իրենց լեզվով ասած՝ <<սադրիչների>> ընտրությունն ինչպիսինն է լինելու:

Թարգմանությունը՝  Խոսնակ լրատվականի

Share