Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երեքշաբթի ուղիղ եթերում հիվանդացել էր, շաբաթ օրը առաջին անգամ հայտնվել է հանրությանը։
Առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ 69-ամյա Էրդողանը տառապել է ինֆեկցիոն գաստրոէնտերիտով։ Երկրի ղեկավարը ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում անցկացվող Teknofest ավիատիեզերական փառատոնին։
Շոուն ներկայացնում է տեխնոլոգիական նորամուծություններն ու զարգացումները Թուրքիայում․ մեծ քանակությամբ պաշտպանական արտադրանք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր։
Փառատոնը տեղի է ունենում նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։
Հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ Էրդողանը փոքր-ինչ զիջում է մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին և քսան տարի իշխանությունից հետո կարող է պարտվել ընտրություններում։
Բարձրաստիճան հյուրերի թվում Ստամբուլում փառատոնին ժամանել են Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը և Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի