Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ի Աշխատավորների օրվա կապակցությամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և դրանով հորդորել ժողովրդին մայիսի 14-ի ընտրություններին քվեարկել իր կուսակցության օգտին.
«Իմ սիրելի աշխատավոր եղբայրներ,
Ես վետերան հոր զավակ եմ, ով իր ապրուստը տարիներ շարունակ վաստակում էր որպես կապիտան:
Ես ձեր եղբայրն եմ, ով իր պատանեկության տարիներին որպես բանվոր աշխատել է IETT-ում (Ստամբուլի էլեկտրական տրամվայի և թունելների շահագործման ընկերություն):
Ես լավ գիտեմ աշխատանքի, քրտինքի և ընկերների հետ տաք հաց կիսելու ուրախությունը:
Քաղաքականության միջոցով մեր երկրին ենք ծառայել, մեր պայքարում երբեք չենք մոռացել մեր արմատները և որտեղից ենք եկել։
...
Մայիսի 14-ին ես ապավինում եմ ձեր՝ իմ աշխատավոր եղբայրների աջակցությանը։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 1-ի Աշխատանքի և համերաշխության օրվա առթիվ»։
Թարգմանությունը՝ Խոսնակ լրատվականի