Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ ուղիղ եթերում լրագրողների հարցերին պատասխանելիս դիտվել է ինքնազգացողության վատացում։
Եթերի ժամանակ Էրդողանին նայող լրագրողը մի պահ շփոթվել է ապա ոտքի կանգնել։
Դրանից անմիջապես հետո ստուդիայում ձայներ են լսվել, ապա հեռարձակումն անջատվել է։
Մոտ 10 րոպե անց Էրդողանը կրկին հայտնվել է էկրանին։
Չնայած նրան, որ նա ասել է, իբր մրսածության պատճառով մարսողության խանգարում ունի, ավելի ուշ տարածվել են լուրեր, որ նախագահի մոտ նախաինֆարկտային վիճակ է։
Սոցցանցերում լուրերի տարածումից հետո սկսել են քննարկել Էրդողանի առողջական վիճակը։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իրենց թվիթթերյան էջերում շուտափույթ ապաքինում են մաղթել նախագահին։
Քիչ ուշ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը լավ է։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց բարեմաղթանքներն են ուղարկել»։
Թարգմանությունը՝ Խոսնակ լրատվականի։