News Image

Ի՞նչ եք զգում այս շքեղ մեքենայի մեջ նստած. CNN TÜRK-ի լրագրողը` էրդողանին ու Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը TEKNOFEST-ի հյուրերն էին։ Փառատոնի անցկացման վայրից հեռանալիս առաջնորդները պատասխանել են CNN TÜRK-ի հատուկ նորությունների ղեկավար Ֆուլյա Օզթյուրքի հարցերին։ Առաջին հարցը Ալիևի վարած թուրքական մակնիշի ավտոմեքենայի մասին էր: Ալիևը պատասխանում է, որ այն վարելը շատ լավ զգացողություն է, և մինչ նա հիանում էր հարևան երկրի մեքենայով, Էրդողանը հիշում է լրագրողի դեմքը.«Ես նրան պատգամավոր էի դարձնելու, բայց անհետացավ: Մի քիչ ավելի շատ աշխատիր:», - ապա նայելով  Ալիևին՝ հավելում է. «Նա լրիվ ազգային է»: Այս ամենից պարզ է, որ տվյալ լրագրողը իշխանամետ գործունեություն է ծավալել, իսկ դա Էրդողանին դուր է եկել:

Առողջական վիճակին վերաբերող հարցերին Էրդողանը պատասխանել է.«Փառք Աստծո, շատ լավ եմ»: Ադրբեջանի նախագահն ավելացրել է. «Բոլորից էլ լավ է»: Լրագրողի մասին ասել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նա գնացել է ամենավտանգավոր վայրերը։ Նա մեզ հետ լաց է եղել, մեզ հետ ուրախացել, տոնել։ Այս աղջիկը մեր աղջիկն է»: 

Տեսանյութը

Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի

Share